Ոչ միայն հույս ունենք, այլ նաեւ վստահ ենք, որ ընտրվելու ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ վստահությունը գալիս է հանրության շրջանում իրենց ունեցած հեղինակությամբ:

«Ես մարզերում, անտառտնտեսություններում, ազգային պարկերում շրջում եմ եւ գյուղաբնակ մեր հանրության մեջ դուրս եմ գալիս եւ անձնական մակարդակով առանձնազրույց եմ ունենում, եւ ես լիարժեքորեն զգում եմ մեր հանրության մի զգալի հատվածի աջակցությունը»,-ասաց նա: