Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, Բաղրամյան պողոտան դատարկվել է:
Ազգային ժողովի շենքի դիմաց մնացել են միայն ակտիվիստների սակավաթիվ խմբեր, որոնք պահանջում են Փաշինյանի եւ նրա ղեկավարած կառավարության հրաժարականը:
Ընդ որում՝ խորհրդարանում չեն ո՛չ «Բարգավաճ Հայաստանի», ո՛չ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ընթացիկ տարվա հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


.jpeg)





























