Մոսկվան հույս ունի, որ նախընտրական շրջանը Հայաստանում կանցնի երկարաժամկետ արդյունքին միտված կառուցողական մթնոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը մենք Հայաստանի ներքին գործն ենք համարում: Մենք արձանագրել ենք, որ կողմերը կարողացել են պայմանավորվել ամսաթվի շուրջ, եւ հուսով ենք, որ նախընտրական շրջանը կանցնի երկարաժամկետ արդյունքին միտված կառուցողական մթնոլորտում»,- ասել է նա:











