YouTube-ը ԱՄՆ-ում գործարկել է TikTok ոճի Shorts հոլովակների գործառույթի բետա տարբերակը:

Հնդկաստանում փորձարկումների ժամանակ YouTube Shorts-ի ժողովրդականությունը կտրուկ աճել է եւ, ըստ արտադրանքի մենեջեր Թոդ Շերմանի, դիտումների թիվն օրական կազմում է ավելի քան 6,5 միլիարդ։

Շերմանի խոսքով՝ YouTube-ը նաեւ աշխատում է, որպեսզի մարդիկ կարողանան փող աշխատել Shorts-ի լսարանի օգնությամբ

Նոր ծառայությունը վերջին մարտահրավերն է չինական արագ աճող TikTok-ին:

Netflix-ն այս ամսվա սկզբին iPhone-ի իր հավելվածում ավելացրել է Fast Laughs գործառույթը, ինչը թույլ է տալիս արագ կոմիքսներ ներբեռնել:

Facebook-ին պատկանող Instagram-ը TikTok-ի ժողովրդականությանը արձագանքել է անցյալ օգոստոսին Reels կոչվող իր կարճ տեսաֆիլմի ձեւաչափով:

Իսկ նոյեմբերին Snapchat-ը գործարկել է Spotlight-ը՝ օգտագործողների կողմից ստեղծված բովանդակության հանրային ժապավենը: