ԱՄՆ բարձրաստիճան սենատոր Բոբ Մենենդեսը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին կոչ է արել հայտնել Վաշինգտոնի անհամաձայնությունը՝ կապված Հնդկաստանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման մտադրության հետ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Օսթինին կոչ է արել Հնդկաստանի պաշտոնյաներին հասկացնել, որ Բայդենի վարչակազմը համաձայն չէ գործարքի հետ: «Եթե Հնդկաստանը որոշի ձեռք բերել Ս-400-երը, ապա այդ գործողությունը ենթակա կլինի պատժամիջոցների սահմանման՝ համապատասխան CAATSA-ի օրենքի 231-րդ կետի»,-գրել է Մենենդեսը Օսթինին ուղղված նամակում:
Օսթինի այցի ընթացքում կողմերը կքննարկեն Միացյալ Նահանգներից մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու Հնդկաստանի ծրագիրը, ինչպես նաեւ ավելի քան 150 մարտական ինքնաթիռների խոշոր պատվերը ՌՕՈւ-ի եւ ՌԾՆ-ի համար:





























