Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը` Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի դեպարտամենտի ղեկավար Պինխաս Ավիվիի գլխավորությամբ, հունիսի 12-15-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան:

Այցի ընթացքում, մասնավորապես, իսրայելցիները տեղ են փնտրել նոր դեսպանատան համար, IzRus-ին հաղորդել է Ավիվին:

Նշենք, որ 2009-ի հունիսի սկզբին, երբ հայտարարվեց, որ Աշխաբադում Իսրայելը ցանկանում է դեսպանատուն բացել (որն այդպես էլ չբացվեց), այդ առնչությամբ հանդես եկավ Իրանի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին: Նա կոչ էր արել թուրքմենական իշխանություններին կանխել Իսրայելի դեսպանատան բացումը: Գերենալի խոսքով, Իսրայելի դեսպանատուն բացելու նպատակը «Իրանի դեմ դիվերսանտների» պատրաստումն է: