Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հիվանդ հայրը կանչվել է Քննչական կոմիտե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Հարգելի ԱԱԾ, ձեր դրսեւորած անգործության հետեւանքով դեռեւս ազատության մեջ գտնվող փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի հանձնարարությամբ այս անգամ էլ քննչական կոմիտե է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հիվանդ հայրը…

…բառեր չեմ գտնում ձեզ բնորոշելու համար… դուք ի՞նչ նյութից եք պատրաստված…

Հետգրություն. դեռ սպասում եմ քննչական կոմիտի պարզաբանումերին, թե ում ուղղորդմամբ է քննիչը ներգրավվել աննա վարդապետյանի հանցախումբ…»,- գրել է նա։

NEWS.am-ի հետ զրույցում Մակինյանն ասաց՝ իրենց հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում է Հայրապետյանի հայրը հրավիրվել Քննչական կոմիտե։

Նա նշեց, որ իրենք պետք է ներկայանային երկուշաբթի օրը, սակայն չեն ներկայանալու, որովհետև Հայրապետյանի հայրն առողջական լուրջ խնդիրներ ունի։