Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Թուրքիա մի շարք քաղաքական բանակցություններ վարելու համար, հաղորդում է Tasnim-ը:

Զարիֆը հանդիպում է անցկացրել իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ Ստամբուլ ժամանելուց հետո:

Քննարկել են Թուրքիայի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր:

Կան ենթադրություններ, որ Զարիֆը կփորձի վերսկսել Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափով բանակցությունները, որոնք փակուղի են մտել կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից հետո: