Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca անգլոշվեդական ընկերության պատվաստանյութի առաջին դեղաչափը, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

«Լսեք գիտնականներին, լսեք այն, ինչ երեկ ասել են Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից եւ դեղորայքի ու բժշկական նշանակության պարագաների հսկողության գործակալությունից: COVID-19-ն իրենից իսկական ռիսկ է ներկայացնում եւ հենց այսօր պատվաստվելը շատ լավ միտք է»,-ասել է Ջոնսոնն ու հավելել, որ ցավ չի զգացել ներարկման ժամանակ:

Ավելի վաղ Ջոնսոնը հաստատել էր, որ կպատվաստվի նշանակված օրը՝ չնայած AstraZeneca-ով պատվաստված 25 մարդու մոտ թրոմբոզների առաջացմանը: