Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կնոջ եւ դստեր հետ ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ Նովրուզ բայրամի տոնի առիթով, Շուշիում, Կատարոտ դաշտավայրում (Ջրդուզ) վառել է տոնական խարույկը:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ալիեւը հանդես է եկել ուղերձով, որը հիմնականում նվիրված էր Ղարաբաղում պատերազմի թեմային:

Նա իր ուղերձում հայտարարել է, որ «հին ադրբեջանական հողի վրա է կանգնած որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար, եւ սրանից հետո ոչ մեկը չի կարողանա մեզ ստիպել այստեղից հեռանալ»:

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ «այս մարտերում հայկական կողմը կրել է հարյուրավոր, հնարավոր է՝ մինչեւ հազար կորուստ»:

«Մենք առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաեւ Ակնայի շրջանները, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները»,- ասել է նա: