Հաջորդ 20-30 տարում արեւի ակտիվությունը կարող է կտրուկ նվազել, ինչը կարող է հանգեցնել, այսպես կոչված, «մաունդերովյան նվազագույնի»` արեւի ակտիվության ամենաերկարատեւ նվազմանը (1645-1715), որի հետ են կապում «փոքր սառցե դարաշրջանը» Եվրոպայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Երեք գիտական խմբեր, որոնք հետազոտել են արեւի թագը, նրա ներքին ու արտաքին կառուցվածքը, Նյու Մեքսիկո նահանգի Լաս Կռուսես քաղաքի համալսարանում աստղագետների եւ հելիոֆիզիկոսների կոնֆերանսում հանգել են եզրակացության, որ արեւի հաջորդ` 25-րդ ակտիվության նվազումը կարող է թուլանալ, կամ ընդհանրապես տեղի չունենալ:

Հետազոտողների խոսքով, արեւի ակտիվության նվազման հաջորդ ցիկլը կամ «կհետաձգվի», կամ այն ուղղակի չի լինի: