Շաբաթ հազարավոր իսրայելցիներ անցկացրել են բողոքի ցույց Երուսաղեմում՝ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի նստավայրի մոտ՝ կոչ անելով երեք օրվա ընթացքում հրաժարական տալ, հաղորդում է Reuters-ը:
Ցուցարարները քայլել են փողոցներով, փակել դրանք ոստիկանության շարժը սահմանափակելու համար, թափահարել դրոշները, հարվածել թմբուկները եւ վանկարկել կոչեր՝ պահանջելով 71-ամյա վարչապետի հրաժարականը:
Մարդկանց բազմությունն ավելին էր, քան անցած տարի կայացած ակցիաների ժամանակ, եւ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ նրանց թիվը կազմել է շուրջ 20 000 մարդ:
Հասարակական կարծիքի հարցումները չեն կանխատեսում ակնհայտ հաղթող հաջորդ ընտրություններում:
Ընտրությունների նախօրեին ուժգնացել է ճնշումը Նեթանյահուի վրա, որը գտնվում է դատավարության գործընթացում կոռուպցիայի գործով եւ քննադատների կողմից մեղադրվում է կորոնավիրուսի համավարակին սխալ արձագանքելու համար:
Նեթանյահուն հույս ունի, որ COVID-19-ի դեմ արագ պատվաստման ծրագիրը եւ արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կտան առաջընթաց, որն անհրաժեշտ է խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար:
Նեթանյահուն մեղադրվում է կաշառակերության, խարդախությունների եւ վստահությունը չարաշահելու մեջ, սակայն նա հերքում է իր հասցեին արված մեղադրանքները:











