ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը կոչ է արել Թուրքիային չեղարկել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին ԵՄ Ստամբուլյան կոնվենցիային անդամակցելուց դուրս գալու մասին որոշումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եկել է ժամանակը ցուցաբերել առաջնորդություն եւ ակտիվացնել համաշխարհային ջանքերը կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարում, ոչ թե նահանջել: Ահա ինչու մենք չենք կարող խորը ափսոսանք չարտահայտել այդ կոնվենցիային անդամակցումը դադարեցնելու մասին Թուրքիայի կառավարության որոշման նկատմամբ, որն անգամ կրում է Ստամբուլի անունը»,-ասված է Բորելի հայտարարության մեջ: Նա նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիան շուտով դարձյալ կմիանա կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությանը ԵՄ-ում, որը մարդու իրավունքների, խաղաղության, անվտանգության եւ հավասարության հիմնարար տարրն է 21-րդ դարում»:

Ստամբուլյան կոնվենցիան ներկայում վավերացրել է 18 պետություն: Դրանում սահմանված են բռնությունը կանխարգելելու, պաշտպանություն ապահովելու մասին նվազագույն չափորոշիչները, ինչպես նաեւ համալիր քաղաքականություն մշակելու ուղղությամբ ներկայացված են առաջարկներ:

Այդ համաձայնագիրը վավերացրած երկրները պարտավոր են ստեղծել թեժ գծեր, ապաստարաններ, տրամադրել բժշկական, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն տուժածներին: Կոնվենցիան հաստատում է քրեական պատասխանատվություն ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության բոլոր փաստերի առթիվ ընտանիքում եւ նախկին կամ ներկայիս ամուսինների ու զուգընկերների միջեւ: