Չեռնոգորիայի սահմանները բաց են Ռուսաստանի զբոսաշրջիկների համար. երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է բացասական արդյունքով ՊՇՌ թեստ կամ «Սպուտնիկ V»-ով պատվաստման առկայություն, կամ կորոնավիրուսի հակամարմիններ, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտնել է Չեռնոգորիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Իվանա Ջուրովիչը:
«Չեռնոգորիայի սահմանները բաց են Ռուսաստանից զբոսաշրջիկների առջեւ: ՌԴ քաղաքացիները կարող են համոզված լինել, որ նրանք կկարողանան ժամանել Չեռնոգորիա «Սպուտնիկ V»-ով պատվաստման հավաստագրով»,-ասել է նա: Ընդ որում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին հաստատումը պետք է տրված լինի լիազորված բուհաստատության կողմից ոչ ուշ, քան երկիր մուտք գործելուց 7 օր առաջ:
Ջուրովիչի խոսքով՝ նրանք, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, պետք է ներկայացնեն բացասական արդյունքով ՊՇՌ թեստ, որն արվել է ոչ ուշ, քան ժամանումից 48 ժամ առաջ, կամ հակամարմինների առկայությունը փաստով փաստաթուղթ:
Ջուրովիչը նաեւ հայտնել է, որ Չեռնոգորիայի իշխանություններն ակտիվորեն աշխատում են երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավելու ուղղությամբ, որպեսզի մինչեւ հունիս բացեն զբոսաշրջային սեզոնը: «Մեր նպատակն է, որ բնակչության 70-75 տոկոսն ունենա կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ մինչեւ հունիսի սկիզբ»,-ասել է պետքարտուղարը:





























