Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցկացնում են այս հանգստյան օրերը Սիբիրի շրջաններից մեկում, որտեղ նրանք ունեն տարբեր հետաքրքրաշարժ վայրեր այցելելու ծավալուն ծրագիր, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Դրա կետերից մեկն էր հզոր ամենագնացով ուղեւորությունը, որը վարել է Ռուսաստանի ղեկավարը, իսկ պաշտպանության նախարարը զբաղեցրել էր ուղեւորի համար նախատեսված տեղը:

Ինչ-որ պահի նրանք ստիպված էին հաղթահարել ոչ խորը, սակայն բավականին վտանգավոր ձորը, եւ մեքենան այն հեշտությամբ անցել էր՝ շնորհիվ նախագահի հմուտ վարման եւ հզոր շարժչի: