Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն նահանգապետերին եւ քաղաքապետերին  «բռնակալներ» է անվանել կորոնավիրուսի բռնկումը զսպելու նպատակով կարանտին հայտարարելու համար, հայտնում է BBC-ն:

Բրազիլիայում իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը դիմելով իր կողմնակիցներին՝ նա ասել է, որ իր կառավարությունն արել է հնարավոր ամեն բան եւ ժամանակն է վերագործարկել տնտեսությունը:

Անցյալ շաբաթ երկրի առաջատար առողջապահական ինստիտուտը՝ Fiocruz-ը, նախազգուշացրել էր Բրազիլիայի առողջապահական համակարգի պատմական փլուզման մասին: Նշվում էր, որ հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքները սպառել են իրենց կարողությունները:

Բոլսոնարուն, ով կիրակի  դարձել էր 66 տարեկան, դեմ է կարանտինային միջոցառումներին՝ պնդելով, որ տնտեսությանը հասցված վնասն ավելի ուժեղ կլինի, քան բուն վիրուսի հետեւանքները:

Ավելի վաղ այս ամսվա սկզբին նախագահը բրազիլացիներին կոչ էր արել «դադարեցնել նվնվոցը» համավարակի պատճառով:
Covid-ից մահվան դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն ԱՄՆ-ով:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի մեկնարկից ի վեր ավելի քան 294.000 մարդ է մահացել, երկրում հաստատվել է վարակման գրեթե 12 միլիոն դեպք: Բրազիլիայում օրական միջին հաշվով ավելի քան 2200 մարդ է մահանում կորոնավիրուսից:: Դեպքերի վերջին աճը կապված է վիրուսի խիստ վարակիչ տարբերակների տարածման հետ: