Իրանը պատրաստ է նոր հրթիռակիր ուղարկել տիեզերք, որն ուղեծիր կհանի կենդանի կապիկով պարկուճը, հայտնում է France Presse գործակալությունը` վկայակոչելով իրանական հեռուստաընկերությունը:

«Մեր ծրագրով «Ղավոշգար-5» հրթիռը հուլիսի 23-ից օգոստոսի 22-ին ուղեծիր է հանել պարկուճ` 285 կմ-անոց բեռով եւ կապիկով»,- ասել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:

Նրա խոսքով, «դա առաջին քայլն է նախքան այնտեղ մարդ ուղարկելը»:

Մարտի 16-ին «կյանքի պարկուճի» ուղարկումից հետո Ֆազելին ասել էր, որ կապիկին կուղարկեն սեպտեմբերի կեսերին: