ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Պուտինն իր հետ հանգստի «միջուկային ճամպրուկ» է տանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կապի բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում ռազմավարական կապը, մշտապես գտնվում են նախագահի հետ, որտեղ էլ նա լինի, լինի ՌԴ տարածքում կամ աշխարհի այլ երկրում»,-պատասխանել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը եւ Շոյգուն տայգայում ամենագնաց են վարել եւ զբոսնել: Նախարարը նախագահին ցույց է տվել չոր ծառերի մշակմամբ զբաղվող արհեստանոցը: