Եվրոպան պետք է քայլեր ձեռնարկի Լիբանանի փլուզման պայմաններում, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հավելելով, որ ինքը կպնդի ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը՝ Բեյրութում տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի լուծման հարցի քննարկման համար, հաղորդում է Reuters-ը:
Փարիզը գլխավորել է Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր իր ծանրագույն ճգնաժամից փրկելուն ուղղված ջանքերը, սակայն յոթ ամիս անց նրան դեռ չի հաջողվել համոզել լիբանանցի քաղաքական գործիչներին ընդունել բարեփոխումների ծրագիրը կամ նոր կառավարություն կազմել միջազգային օգնություն ստանալու համար:
Ճգնաժամը վերջին օրերին սրվել է. արժույթը գինը կտրուկ ընկել է, իսկ որոշ մթերային խանութներ ժամանակավորապես փակվել են ապրանքների բացակայության պատճառով: Երկուշաբթի ավելի ուշ նախագահ Միշել Աունը կհանդիպի վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ ալ-Հարիրիի հետ՝ կառավարության ձեւավորման հետ կապված փակուղուց դուրս գալ փորձելու համար:
«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի մենք քննարկենք Լիբանանի հարցը»,- ասել է Լե Դրիանը՝ ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը: «Երկիրը հեռվանում է, բաժանվում է, քանդվում է, Եվրոպան պետք է պատրաստ լինի»:
Ֆրանսիացի եւ արեւմտյան դիվանագետները հայտնել են, որ ամիսներ տեւած փակուղուց հետո Ֆրանսիան պատրաստ է քննարկել ԵՄ կամ ազգային մակարդակի պատժամիջոցների հեռանկարը լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ չնայած մոտ ապագայում դա դժվար թե դա տեղի ունենա:





























