Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Համագործակցության Շանհայյան կազմակերպության գագաթաժողովում չի հիասթափեցրել ոչ մեկին, ով նրանից հերթական «հրավառությունն» էր ակնկալում, գրում է ամերիկյան «Christian Science Monitor»-ը:

«Հանրային կարծիքի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենավատ երկիրն է: Մարդիկ ողջ աշխարհում այդ երկրին վերաբերում են որպես անձնական թշնամու»,- ասել է նա նիստերից մեկի ժամանակ:

Ահմադինեժադը կոչ է արել ՀՇԿ-ին ավելի ակտիվ լինել ԱՄՆ-ի ղեկավարած գաղութարարների եւ ստրկատերերի դեմ պայքարում:

«ՀՇԿ-ում, որտեղ գերակշռում են Ռուսաստանն ու Չինաստանը, կարծես միշտ պատրաստ են լսել ցանկացած զայրալից արտահայտություն ԱՄՆ հասցեին»,- նկատել է պարբերականը: