«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի մարզերում Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի մեկնարկի մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները, բացի Երեւանից, միանալով Hi-Line «Մեգա+» ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 2011թ-ի հուլիսի 15-ը:
Հիշեցնենք, որ «Մեգա+256», «Մեգա+512» եւ «Մեգա+1024» սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչեւ 09:00 կրկնակի անգամ ավելանում է` ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը: «Մեգա+2048» ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչեւ 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:
Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա+» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթ:
Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը:




























