ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանից դիմում չի ստացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ armLur.am–ը տեղեկացրել էր, որ Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Հիշեցնենք, Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն: