Ավստրալացի լրագրող Կարլ Ստեֆանովիչը փորձել է ծիծաղեցնել Դալայ-լամային, սակայն նրան, ինչպես երեւում է, դա չի հաջողվել:
Հեռուստահաղորդավարը որոշել է հարցազրույցից առաջ անկաշկանդ մթնոլորտ ստեղծել եւ արդեն միացված տեսախցիկների առաջ կարճ անեկդոտ է պատմել, որտեղ հիշատակվում է Դալայ-լաման, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով BBC-ն:
Կատակը հնչել է այսպես. «Մի անգամ Դալայ-լաման այցելում է պիցցայանոց եւ ասում. «Պատրաստեք ինձ համար մեկ հատ` ամեն ինչով»: Ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ բառախաղ կա: Այդ արտահայտությունն անգլերենում հնչում է ճիշն այնպես, ինչպես Դալայ-լամայի կարգախոսներից մեկը. «Դարձրեք ինձ բոլորի հետ միասնական»:
Դալայ-լաման, ով վատ է տիրապետում անգլերենին, անեկդոտի էությունը չի հասկացել եւ իրադարձությունները չեն գնացել այնպես, ինչպես նախատեսել էր հեռուստալրագրողը: վերջինս առաջինն է սկսել ծիծաղել եւ կամաց-կամաց սկսել է գիտակցել, որ կատակը բոլորովին տեղին չէր: «Ես գիտեի, որ դա չի աշխատի»,- հազիվ ծիծաղը զսպելով, խոստովանել է լրագրողը:




























