«Աէրոֆլոտի» կողմից շահագործվող, RA-89001 համարով Sukhoi SuperJet օդանավը հունիսի 16-ին կատարել է իր առաջին չվերթը՝ Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ ուղղությամբ։
Օդանավն անվանակոչվել է Միխայիլ Վոդոպյանովի անունով։ Դրա առաջին չվերթը մեկ ժամից մի փոքր ավելի է տեւել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Տոմսերի արժեքը կազմել է 4 հազար ռուբլի։
Չվերթի առաջին ուղեւորներից են եղել Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան, Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը, «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելեւը, տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը։
Նշենք, որ առաջին Sukhoi Superjet 100-ը ձեռք էր բերել հայկակական «Արմավիա» ավիաընկերությունը։




























