Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում է, որ երեքշաբթի Կալուգայի մոտակայքում գտնվող օդանավակայանում զոհվել են ՏՈւ-22Մ3-ի անձնակազմի երեք անդամներ կատապուլտի նստատեղերի անսարքության հետեւանքով:
Պարաշյուտների բացման համար ոչ բավարար բարձրության պատճառով անձնակազմի անդամները վայրէջք կատարելիս կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել:
Ինքնաթիռի տեխնիկական զննման եւ միջադեպի պատճառները պարզելու համար օդանավակայան է ուղարկվել ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը:




























