Ամերիկյան կինոակադեմիան փոփոխություններ է մտցրել «Օսկարի» հանձնման ընթացակարգում: Այդ մասին ասվում է ակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ:
Ամենանշանակալի փոփոխությունն այն է, որ ակադեմիան հրաժարվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված ֆիլմերի ֆիքսված թվաքանակից, եւ այժմ կարող են առաջադրվել 5-ից 10 ֆիլմեր, ընդ որում հստակ թիվը հայտնի կլինի գլխավոր կինոմրցանակի հավակնորդներին հայտնելուց հետո:
Նոր փոփոխություններն արտառոց ինչ-որ բան չեն: Ակադեմիան փոփոխություններ է իրականացնում ամեն տարի: Հաջորդ` 84-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2012թ. փետրվարի 26-ին, իսկ հավակնորդների անունները կհայտնեն հունվարի 24-ին:




























