Այսօր բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց բավական է ոչնչացնել պետականությունը ժողովրդի անունից: Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Ժողովուրդը, ըստ նրա, միայն այսօր ապրող մարդիկ չեն: «Ժողովուրդը մարդիկ են, ովքեր այս երկիրը ժառանգություն են թողել մեզ, եւ հայերը, ովքեր ապրելու են այս ամենից հետո: Մենք միջոց ենք, ոչ թե նպատակ»,- ասաց Սիմոնյանը:
Նա նաեւ նշեց, որ նպատակն է աշխարհում ազդեցիկ ժողովուրդ դառնալ, ունենալ առաջադեմ եւ մրցակցային պետություն՝ իր կենսական կարեւորության տարածքով, արդյունավետ պետական իշխանությամբ եւ կրթված ժողովրդով: Պատգամավորի խոսքով՝ այս նպատակին տանող ուղին օրինապահությունը եւ բարոյական պատասխանատվությունն են:











