Իրանն աջակցում է ցանկացած խաղաղ ծրագրի, որը հիմնված է ագրեսիայի դադարեցման, համազգային հրադադարի, ինչպես նաեւ օկուպացիայի դադարեցման վրա: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի՝ Եմենում յոթամյա պատերազմի օրվա առթիվ, հաղորդում է Tasnim-ը:
«Չնայած հրադադարին աջակցելու բազմաթիվ հայտարարություններին՝ ագրեսորները շարունակում են ֆինանսավորում ստանալ, իսկ որոշ երկրներից ռազմական փորձագետներն աշխատում են սաուդցիների հետ՝ հանցագործություններ իրականացնելով եւ սպանելով եմենցիներին: Եմենի ճգնաժամի ռազմական լուծում չկա: Միաժամանակ հրադադարի ռեժիմի հաստատումն ու շրջափակման չեղարկումը ճանապարհ կհարթեն դեպի մարդասիրական աղետի դադարեցում եւ նպաստեն երկխոսությանը»,-ասվում է հայտարարության մեջ:





























