Թբիլիսիում հունիսի 16-17-ին կայանալու է «Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում տեղեկատվական հասարակության առջեւ կանգնած խնդիրներն ու մարտահրավերները» խորհրդաժողովը: Համաժողովը կայանալու է Եվրամիության ֆինանսավորմամբ, հաղորդում է «Կավկազ-Պրեսը»:

Խորհրդաժողովի նպատակն է որոշակիացնել զարգացման եւ հետազոտությունների ռազմավարությունը Հարավային Կովկասում տեղեկատվական-հաղորդակցության ոլորտում, նաեւ տարածաշրջանի ինտենսիվ ներգրավումը եվրոպական մասշտաբի գործընթացներին: