Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման եւ տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն այսօր՝ մարտի 23–ին,  արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին»,– ասվում է հաղորդագրության մեջ։