ԲՀԿ-ն ինքնուրույն է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Ըստ նրա՝ եթե այս իշխանությունները բավարար կամք ունեն հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ապա «Բարգավաճ Հայաստանը» դրան չի խոչընդոտի:
«Այո, այս գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի լուծման համար»,- շեշտեց Իսայանը: Ընդ որում, նա նշեց, որ ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով եւ առանց դաշինքների:





























