Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ մարտի 23–ին, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված եւ դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում»,– ասվում է հաղորդագրության մեջ։











