Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքից։

«Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության եւ կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:

Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ եւ ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։