Լիբիայի իշխանությունը պահանջել է անհապաղ դադարեցնել կրակը, որից հետո միայն պատրաստ կլինի խոսել երկրի ապագայի մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը` Լիբիայի ԱԳ նախարար Աբդելաթի Օբեյդիի հետ կայացած բանակցություններից հետո:
«Ես խոսել եմ Լիբիայի ԱԳ նախարարի հետ եւ նա ասաց, որ իր կարծիքով, Քադաֆին պատրաստ չէ հեռանալ»,- ասել է Մարգելովը:
Նա նաեւ չի բացառել, որ Տրիպոլիում այդ երկրի վարչապետի հետ նախատեսված բանակցություններին զուգահեռ, կարող է տեղի ունենալ հանդիպում նաեւ Մուամար Քադաֆիի հետ:




























