Երկու առաջատար հետազոտական ընկերություններ comScore-ն ու Nielsen-ը, հերքել են հայտարարությունը, թե այս տարվա մայիսին ԱՄՆ-ում Facebook-ի օգտագործողների թիվը նվազել է 6 մլն-ով: Ինչպես գրում է Business Insider-ը, կայքի հետազոտությունը հիմնվել է հենց սոցիալական ցանցի տվյալների վրա, որոնք նախատեսված են եղել գովազդադուների համար: Բացի այդ, այդ զեկույցում ներառված չեն եղել բջջային հեռախոսներով Facebook այցելով օգտագործողները:
comScore-ի համաձայն, ԱՄՆ-ում միջին ինտերնետ օգտագործողն իր ժամանակի շուրջ 16 տոկոսն անցկացնում է սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը, LinkedIn-ը, Tumblr-ն ու Twitter-ը (համեմատության համար նշենք, որ 2007-ի հուլիսին այդ ցուցանիշը 8 տոկոս էր):
2011-ի մայիսին բոլոր այդ կայքերը նորացրել են այցելությունների ռեկորդները: Ընկերության տվյալներով, ներկա պահին ԱՄՆ-ից LinkedIn այցելում է 33,4 մլն մարդ, Twitter` 27 մլն մարդ, իսկ Tumblr` 10,7 մարդ:
Nielsen-ի զեկույցի համաձայն, մեկ ամսվա կտրվածքով Facebook-ն իր այցելուների քանակով (140 մլն) գրավում է երկրորդ տեղը` Google-ից հետո:
Վերլուծական ընկերությունների տվյալներով, մայիսին Facebook-ի օգտագործողների թիվն աճել է 4,7 տոկոսով:




























