Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի եւ Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի համագործակցության շրջանակում հունիսի 13-ից կրթահամալիրում է թբիլիսցի 7-րդ դասարանի սովորողների, նրանց ուսուցիչների, ծնողների խումբը:
Սովորողներին հյուրընկալել են կրթահամալիրի միջին դպրոցի իրենց հասակակիցները, դասավանդողները եւ ծնողները տեղավորվել են կրթահամալիրի հյուրատանը: Կրթահամալիրի եւ վրաստանցի սովորողները համատեղ ուսումնա-մշակութային 1-շաբաթյա հագեցած ծրագիր իրականացրին` երաժշտական եւ մեդիա փառատոներ, ճամփորդություններ Երեւանով եւ Հայաստանով, ուսումնական եւ մարզական պարապմունքներ, քննարկումներ:
Հունիսի 17-ին` այցի վերջին օրը, հյուրերի մեկնումից առաջ հայկական եւ վրացական կողմերը ասուլիս կտան եւ կներկայացնեն համատեղ ուսումնա-մշակութային աշխատանքի արդյունքները, իրենց պատկերացումները հայ-վրացական կրթական հետագա համագործակցության մասին:




























