2023 թվականին Intel-ի պրոցեսորների արտադրության մեջ տեղի կունենա անցում 7-նանոմետրանոց տեխնիկական գործընթացի: Ամերիկյան ընկերությունից հայտնել են մրցակիցներից հետ մնալը կրճատելու ծրագրերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր տեխնիկական գործընթացի անցնող պրոցեսորների առաջին սերունդը կդառնա Meteor Lake-ը: Արտադրության մեջ 7-նանոմետրանոց բյուրեղի թողարկման համար վիմագրությունը կյուրացվի 2021 թվականի երկրորդ կեսին, որից հետո կսկսվի դրա թեստավորումը: Իսկ ահա սերիական շարժական եւ դեսքթոփային պրոցեսորները կհայտնվեն միայն 2023 թվականին: Չիպերի արտադրության կապալառուների թվում նշվում են TSMC-ը եւ Samsung-ը:
Բացի ավելի նուրբ տեխնիկական գործընթացից, Meteor Lake չիպերը կտարբերվեն հիբրիդային ճարտարապետությամբ, որը կփոխարինի բարձրարտադրողական եւ էներգաարդյունավետ միջուկներին: Ակնկալվում է, որ այս չիպերը համատեղելի կլինեն LGA 1700 սոքեթի հետ:
Intel-ը զգալիորեն հետ է մնացել իր գլխավոր մրցակից AMD-ից, որը տրանզիստորների տեղադրումը խտացրել էր դեռեւս 2019 թվականին: Intel-ի Rocket Lake պրոցեսորների արդիական սերունդն օգտագործում է 14-նանոմետրանոց տեխնիկական գործընթաց:





























