Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը թոռան հետ նոր երգ է գրել, հայտնում է Turkmenportal-ը: 

«Իմ սպիտակ քաղաք՝ Աշգաբադ» կոմպոզիցիայի պրեմիերան տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքում Ախալթեկեի ձիասպորտի համալիրի ավագ ձիապանի պարգեւատրման արարողության ժամանակ:

Բանաստեղծությունը գրել է պետության ղեկավարը, երաժշտությունը՝ նրա թոռ Քերիմ Բերդիմուհամմեդովը: Երկրի նախագահը ոգեշնչվել է Աշգաբադ անունով քուռակի ծնունդով:

Պարբերականը նշում է, որ 2 տարի առաջ թուրքմեն հեծելավարի տոնին նվիրված հանդիսությունների ժամանակ երկրի նախագահ Բերդիմուհամմեդովը թոռան հետ կատարել էր մտրուկին նվիրված իր ստեղծած երգը: