Արարատի եւ Բրեստի մարզերի միջեւ այսօր` հունիսի 16-ին ստորագրվել է փոխգործակցության վերաբերյալ համաձայնագիր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Բելառուսի Բրեստի մարզի պատվիրակությանը` մարզային գործկոմի նախագահ Կոնստանտին Սումարի  գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ  Արարատի  մարզպետ Էդ. Բարսեղյանը:

Ա. Գեւորգյանը վստահություն է հայտնել, որ Արարատի եւ Բրեստի միջեւ հետագա գործակցությունը փոխշահավետ կլինի եւ գործնական արդյունքներ կունենա, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

Կոնստանտին Սումարը ներկայացրել է մարզի հնարավորությունները` նշելով, գյուղատնտեսական մարզում զարգացած է  հատկապես վերամշակող արդյունաբերությունը, եւ համոզմունք հայտնել, որ Արարատի մարզի հետ գործակցության լավ հեռանկարներ են նախանշվում: Բացի այդ, Բրեստի մարզը հետաքրքիր է թե’ աշխարհագրական դիրքի, թե’  ազատ տնտեսական գոտիների առումով,  ստեղծված է բարենպաստ  միջավայր` համատեղ, փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման համար: 

Նշվեց, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ Արարատի մարզի պատվիրակության այցը Բրեստ` տեղում գործակցության ուղղությունները քննարկելու համար: