Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 14։00-ին՝ Աջափնյակի նստավայրում։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, NEWS.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտից։

Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։