ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը պետք է երկխոսություն պահպանեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյքո Մաասը:
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը ստեղծվել է 2002-ին՝ արեւմտյան ռազմական դաշինքի եւ Մոսկվայի միջեւ խորհրդատվությունները հեշտացնելու համար, սակայն խորհուրդը վերջին անգամ հավաքվել է 2019-ի հուլիսին, փոխանցում է Reuters- ը:

«Մենք կարծում ենք, որ պետք է երկխոսություն պահպանենք: Սակայն գնդակը Մոսկվայի դաշտում է»,- ասել է Մաասը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման կուլուարներում:

Նա չի մանրամասնել, թե, իր կարծիքով, ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը երկխոսությունը բարելավելու համար, սակայն ասել է, որ Խորհուրդը հնարավորություն է ընձեռում անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ կարծիքների ինտենսիվ եւ փոխվստահելի փոխանակման համար: «Մենք պատրաստ ենք դրան, եւ ակնկալում ենք տեսանելի ապագայում պատրաստակամություն տեսնել ռուսական կողմից»,- ասել է Մաասը: