Համամասնական ընտրակարգով ընտրություններն արդյունավետ կլինեն, եթե իհարկե, հասցնեն այդ փոփոխություններն իրականացնել Ընտրական օրենսգրքում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Ես կարծում եմ, որ չեն հասցնի, որովհետեւ օրենքը դեռ նոր է դրված ծանոթացման եւ քննարկման: Բավականին խնդրահարույց կետեր կան, որոնք պետք է փոփոխվեն: Եթե այդ փոփոխություններն արվեն, ապա դրական է, բայց այն տարբերակը, որ այս պահին ներկայացված է, դրանով ընտրությունների գնալը առավել քան խնդրահարույց է: Այսինքն առանց մարզային ներգրավվածության, առանց մարզերին հստակ տեղեր հատկացնելու: Ինչու չէ, առաջարկ է եղել նաեւ ռոտացիոն կարգով ընտրությունները կազմակերպվեն: Այսինքն եթե պատգամավորը չի արդարացնում ընտրողի սպասելիքները, ապա երկու տարի հետո  հնարավորություն լինի փոխարինել այլ թեկնածուով եւ այլն: Հավանականությունը  շատ փոքր է, որ փոփոխությունները կհասցնեն, եւ հավանական է, որ հենց ռեյտինգային ընտրկարգով էլ տեղի ունենան ընտրությունները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով: