ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում ծերացման խնդրի արդիականության վերաբերյալ առաջին ճանապարհային քարտեզի զեկույցը: Այդ նախագիծը կոչված է օգնել Հայաստանի ղեկավարությանը` ծերության եւ ծեր մարդկանց խնդիրների վերաբերյալ քաղաքականության մշակման հարցում:

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է այդ առաջարկները, որպես իր ազգային ռազմավարության մի մաս եւ ծերության խնդիրների լուծման հարցում գործողությունների ծրագիր, հաղորդում են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովից:

Կազմակերպությունում նշում են, որ Հայաստանի բնակչության 11 տոկոսը 65 տարեկանից անց են, իսկ 2030 թվականին այց ցուցանիշը կհասնի 18 տոկոսի:

Ծեր մարդկանց թիվը Հայաստանում շեշտակիորեն աճում է եւ աստիճանաբար Հայաստանն այդ առումով մոտենում է Գերմանիային (20 տոկոս) եւ Ֆրանսիային (17 տոկոս):

Ծերերի թվի աճին նպաստող էական գործոն է երիտասարդների զանգվածային արտագաղթը: Հայերի շուրջ 2/3-ը ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, այն դեպքում, երբ 2005-2010 թվականներին երկիրը տարեկան լքում էր 15 հազար մարդ:

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը եւ Հայաստանի կառավարությունը ճանապարհային քարտեզ են մշակել, որի նպատակն է ծեր մարդկանց ինտեգրել երկրի հասրակական, տնտեսական ու մշակութային կյանքում: