Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի ու արձանագրությունների վրա. Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, փաստացի կա եւ այն է, ինչ ես ասել եմ. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Պատմության տեսանկյունից, եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են այն բոլոր թեզերը, մտքերը, որոնք ես այդ հարցազրույցում ասել եմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը չի ասել, որ պետք է դադարեցնել այն՝ ըստ էության հերքելով Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարությունը: