Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության գործադիր կոմիտեի անդամ է դարձել պոլսահայ բժիշկ Սեւան Սըվաչըօղլուն։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության նախագահ է կրկին ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ գործադիր կոմիտեեի անդամների կազմում տեղ է գտել պոլսահայ բժիշկ։
Սեւան Սըվաչըօղլուն 1993-1999 թվականներին սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Որպես վիրաբույժ աշխատել է Ստամբուլի հայկական հիվանդանոցում։





























