Նախ, ես չեմ հավատում, որ այդ ընտրությունները պետք է լինեն: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Համենայնդեպս, ոչ միայն մենք, այլ բոլորը կարծում են, որ ամենամեծ դիրքորոշումն ունենալու է ՀՀԿ-ն»,-ասաց նա:
Գալուս Սահակյանը հավելեց, որ չեն քննարկել ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը եւ այդ հարցերը քննարկելու ժամանակը չէ. «Մեր խնդիրը մեկն է, որ հայ ազգը պահպանվի իր պետականությամբ: Մենք գնում ենք այդ ուղղությամբ: Այսօր խոսել նրանից, թե ով պետք է լինի, ով պետք է գա, ինչ պետք է լինի... Տա Աստված, որ մարդիկ գան, որոնք պաշտում են հայ ժողովրդին, մտածում են հայ ժողովրդի մասին: Իհարկե, կան այդպիսի մարդիկ: Իմ ասելով չի, երբ խնդիր առաջանա, կուսակցությունը կհայտարարի»,-ընդգծեց Գալուստ Սահակյանը:











