ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակ նրան համարել է քաղբանտարկյալ եւ պայքարել է նրա ազատության համար: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կան անհաղթահարելի հակասություններ, որը թույլ չի տա ընտրությունների գնալ միասին, ն արձագանքեց. «Ո՞վ ասաց: Ես հակասության մասին խոսեցի՞: Ես ասում եմ՝ որեւէ այլ քաղաքական ուժ ՀՀ-ում չի հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»:
Նա նաեւ ընդգծեց. «Մեր թիվ մեկ նպատակը կապիտուլյանտին հեռացնելն է, ոնց, ինչպես, ում հետ, դա արդեն քննարկելու հարցեր են»:











