ՆԱՏՕ-ի հարաբերությունները ԵՄ-ի հետ կարեւոր նշանակություն կունենան մարտահրավերները հաղթահարելու համար: Այս մասին Բրյուսել կատարած եռօրյա այցի վերջին օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ես այստեղ մի շատ առանձնահատուկ նպատակով եմ եկել, այն է՝ հստակեցնել Միացյալ Նահանգների վճռականությունը՝ վերականգնել մեր դաշինքները եւ գործընկերությունները: «Մենք համոզված ենք, որ այս ամուր հարաբերությունները մեր երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կօգնեն հաղթահարել մարտահրավերները»,- ասել է Բլինքենը՝ COVID-19-ի համավարակն «ավերիչ» անվանելով:





























