Իրանը շուտով խոշոր նավթամուղ  կգործարկի, որը թույլ կտա երկրինիր նավթի մեծ մասն  արտահանել Օմանի ծովով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:

«Առաջիկա ամիսներին մենք պետք է երկու խոշոր նախագիծ բացենք: Դրանցից մեկը Գուրե-Ջասք նավթամուղն է, որը թույլ կտա  նավթի մեծ մասը Պարսից ծոցով Օմանի ծով արտահանել»,- ասել է Ռոհանին: Նա շեշտել է գազատարի կարեւորությունը քաղաքական, անվտանգության եւ տնտեսական տեսանկյուններից:

Խողովակաշարը սկսվում է հարավ-արեւմտյան Բուշեր նահանգի Գուրեհ նավթային տերմինալից (Պարսից ծոցի ափին) եւ ձգվում է մինչեւ Իրանի հարավ-արեւելքում (Օմանի ծովի ափին) գտնվող Ջասք նավահանգստի տերմինալը:

2 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը թույլ կտա երկրին արտահանման համար նավթ մատակարարել Օրմուզի նեղուցի սահմաններից դուրս: