Ընտրական օրենսգրքում փոփոխությունների քննարկումը շարունակվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ: Այս մասին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նա սկզբի համար հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն արդեն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով:
«Տպավորություն է ստեղծվում, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծում միակ փոփոխությունն ընտրական համակարգն է, սակայն այնտեղ կան բազմաթիվ այլ փոփոխություններ»,-նշեց պատգամավորը:





























